«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և փոխարինվի փոխնախագահ Ջեյ դի Վենսով»,- նշված է X-ի հրապարակման մեջ, որի հետ համաձայն է միլիարդատեր Իլոն Մասկը։ Թրամփի և Մասկի հակամարտությունը սկսվել է այն պատճառով, որ վերջինս դժգոհ էր NASA-ի կադրային որոշումներից և նախագահի հարկային օրինագծից, որից հետո նրանք սկսել են միմյանց անձամբ քննադատել։ Միլիարդատերը նշել է, որ Թրամփը չէր հաղթի ընտրություններում առանց իր օգնության:               
 

Շատ ճիշտ են արել այն լրատվամիջոցները, որ բոյկոտել ու հարցեր չեն ուղարկել. Արտակ Զաքարյան

Շատ ճիշտ են արել այն լրատվամիջոցները, որ բոյկոտել ու հարցեր չեն ուղարկել. Արտակ Զաքարյան
29.06.2022 | 07:26

Աշխարհում չի եղել մի երկիր, որի ղեկավարը, քաղաքական ձախողումներից, ռազմական խոշոր պարտությունից, հսկայական տարածքներ կորցնելուց և բանակը ջլատելուց հետո, ոչ միայն կենդանի լինի կամ ազատության մեջ, այլ նաև շարունակի ցինիկ ասուլիսներ տալ: Չի եղել և չկա այդպիսի բան: Ոչ ամենահետամնաց աֆրիկյան ժամանակակից Մասսայի ցեղը կհանդուրժեր նման բան, ոչ էլ առավել ևս զարգացած ու ժողովրդավար որևէ ժամանակակից երկիր:


Նման տիեզերական խայտառակություն չի եղել ո´չ միջնադարում, ո´չ հին աշխարհում, ո՛չ էլ նախնադարում:


Կապիտուլյանտական անբարո մենախոսությունը հետևյալի մասին էր.
1. «Նախկինները» բնականաբար մեղավոր ու մեղավոր են,
2. Հայ ժողովուրդը մեղավոր է ու դավաճան,
3. Հայոց բանակը մեղավոր է ու անպատրաստ,
4. Վլ. Պուտինը, Ս. Լավրովն ու Ռուսաստանի խաղաղապահները մեղավոր են,
5. ԵԱՀԿ ՄԽ-ն նույնպես մեղավոր է,
6. Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը մեղավոր են,
7. Լրատվամիջոցները մեղավոր են
8. Ընդդիմությունը մեղավոր է,
9. Ադրբեջանը մեղավոր է,
10. Աշխարհակարգը մեղավոր է,
11. Գերիների ծնողները մեղավոր են,
12. Ինքը ոչ մի բանում մեղավոր չէ և, ընդհանրապես, ամենահայրենասեր մարդն է (եթե հայ չէ` ճիշտ է ասում):


Հետևաբար, ասում է` ձեր հայրենի հողերը լավ եմ արել, որ հանձնել եմ թշնամուն ու դեռ շարունակելու եմ ծախել: Տղա եք` դեմս առեք ու տեր կանգնեք ձեր հայրենիքին:
ՈՒրիշ ասելիք չկար դավաճանի ասուլիսում:
Հ.Գ. Շատ ճիշտ են արել այն լրատվամիջոցները, որ բոյկոտել ու հարցեր չեն ուղարկել: Նրանք ինքնասիրություն ունեցող ԶԼՄ-ներ են։

Դիտվել է՝ 8142

Մեկնաբանություններ